Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը:
Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ այդ ընթացքում օգնության հասած դուստրը նույնպես ստացել է մարմնական վնասվածք։
Ամուսնու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանության փորձը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում Telegram և WhatsApp հավելվածներում զանգերը մասնակիորեն սահմանափակվել են
«Ռոսկոմնադզորը» պաշտոնապես հայտարարել է Telegram-ում և WhatsApp-ում զանգերը մասնակիորեն սահմանափակելու մասին։Իրավապահ մա...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում օգոստոսի 15-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380,70 դր...
Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։«APA -Economics»-ը, հղում անել...
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...