Իրանի դեմ պատժամիջոցները կերկարաձգվի․ The Financial Times
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին հայտնել են, որ պատրաստ են վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը մինչև ամռան վերջ չհամաձայնի միջուկային համաձայնագրին, հաղորդում է The Financial Times-ը։
«Մենք հստակեցրել ենք, որ եթե Իրանը չցանկանա դիվանագիտական լուծման հասնել մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը կամ չօգտվի երկարաձգման հնարավորությունից, եվրաեռյակը պատրաստ է գործարկել նախկին պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում նշել են երեք երկրի արտաքին գործերի նախարարները։
Հիշեցնենք՝ Իրան-եվրաեռյակ բանակցությունների երկրորդ փուլը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Ստամբուլում։ Բանակցությունների ընթացքում Իրանի պատվիրակությունը պնդել է պատժամիջոցների դադարեցումն ու ուրանի հարստացման իր իրավունքի պահպանումը:
Պարբերականը գրում է, որ պատժամիջոցների ժամկետը լրանում է հոկտեմբերին, սակայն եվրոպացիները, ինչպես սպասվում է, կբարձրացնեն դրանք երկարաձգելու հնարավորության հարցը։
«Նրանք ցանկանում են, որ Թեհրանը քայլեր ձեռնարկի Իրանի միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ-ի տեսուչների աշխատանքը վերսկսելու համար և բարձր հարստացված ուրանի պաշարները տեղափոխի այլ երկիր»,- նշվում է հոդվածում:
Հավելենք՝ Իրանը նախկինում դադարեցրել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը հունիսին իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Հայտնի է՝ ինչ դռներ կբացվեն Ամերիկայի համար, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Միացյալ...
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն աշխատի դպրոցում․ ԿԳՄՍ
Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրե...