Պուտինը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում կարևոր քայլերի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆֆի հետ իր զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին։ Այս մասին հաղորդում են Կրեմլից։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է այն քայլերի կարևորությունը, որոնք նպաստում են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովմանը, և հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը նպաստել այս գործընթացին։
«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...