Երևան են ժամանել ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռները․ զորավարժություններ կանցկացվեն
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու KC-135R ինքնաթիռներ վայրէջք կատարեցին Երևանում՝ տեղափոխելով զինծառայողների՝ օգոստոսի 12-20-ը նախատեսված համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք՝ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...