Պարզ է՝ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը․ Օսկանյան
Չկա Ղարաբաղ, Լաչինի միջանցք, հայություն Ղարաբաղում, Ադրբեջանը ստանում է անխափան կապ Նախիջևանի հետ․ անդրադառնալով օրվա գլխավոր թեմային ֆեյսբուքյան տեսանյութում ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Կարևոր հարց կա, որը պետք է անմիջապես բարձրացնել՝ ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը։ Սրանից հարմար պա՞հ, երբ երկու ղեկավարները Վաշինգտոնում են՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ, ամենապատեհ առիթն էր պայմանագրի ստորագրման», - նկատում է Օսկանյանը։
Նախկին պաշտոնյան ընդգծում է՝ չստորագրեց, բայց ստացավ ԵԱՀԿ Մինսիկի խմբի չեղարկում, անխափան միջանցք, ՀՀ-ի անվերապահ խոստումը, որ հետ չի կարող կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք Խաղաղության պայմանագրի մեջ տեղ են գտել․
«Փաստորեն, ՀՀ-ի մի կարևոր հատված 99 տարով ՀՀ կառավարությունը հանձնում է այլ երկրի տնօրինությանը, որտեղ Ադրբեջանն անխափան կարող է այդ ճանապարհը օգտագործել։ Սա չլսված բան է, հակասահմանադրական»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...
Նիկոլ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմ...