Կայա Կալլասը՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկա հարաբերությունների մասին
Եվրամիությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը նշանակալի առաջընթաց է համարում տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում։ Այս մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի և ԱՄՆ վարչակազմի ջանքերը՝ ստեղծված նպաստավոր պահը օգտագործելու և առաջընթաց ապահովելու համար։ Հիմա կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը»,- նշված է հայտարարության մեջ։
Եվրամիության դիվանագիտական բարձր պաշտոնյան ընդգծել է, որ այս տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր և վճռական քայլ է դեպի երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։
«Կիրառվելուց հետո այսօր համաձայնեցված քայլերն ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնեն հակամարտության հետևանքով բաժանված հասարակություններին մոտեցնել կայուն խաղաղության և համատեղ բարգավաճման։ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Մենք շարունակում ենք պատրաստ լինել գործընկերների հետ համագործակցելու լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...