Ալիևը՝ Ադրբեջանի տարածքով անցնող միջանցքների հետագա գործունեության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որ տարածքով անցնող միջանցքները ավելի ակտիվորեն ներգրավված լինեն բեռնափոխադրումների մեջ։
«Սա բերում է գումար, ստեղծում է աշխատատեղեր, ստեղծում է քաղաքական ազդեցություն»,- ասել է նա։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը հստակ ցույց է տալիս մեր մտադրությունները, ցույց է տալիս, որ մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց մենք նաև ուզում ենք կապ։ Մենք ցանկանում ենք մեր երկրի երկու մասերի միջև ինտեգրացիա անվտանգ միջանցքի միջոցով, որը բազմաթիվ հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի, հենց Հայաստանի համար»,- հայտարարել է Ալիևը։
Անդրադառնալով օգոստոսի 8-ի կարևորությանը՝ Ալիևը ասել է․
«Ես օգոստոսի 8-ը համարում եմ պատմական օր մեր միջպետական հարաբերություններում, որը շատ դրական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցածը շատ կարևոր կլինի նաև ամբողջ տարածաշրջանի, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղություն, կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում»:
Ալիևը խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հարաբերությունների մասին․
«Նախագահ Թրամփը խաղաղություն և շոշափելի արդյունքներ է բերում: Այս տեսանկյունից ես բարձր եմ գնահատում մեր անձնական հարաբերությունները: Նախագահ Թրամփի հետ մեր առաջին հանդիպումը շատ բարեկամական, սրտառուչ և արդյունքի վրա կենտրոնացած էր: Նախագահ Թրամփի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը միշտ շատ դրական է եղել: Նա այնպիսի մարդ է, որը գնահատում է ընտանեկան արժեքները, ինչպես նաև ադրբեջանական ժողովուրդը: Այսօր ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր էջ է բացվում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...
Նիկոլ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմ...