Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Նարեկ Կարապետյանի բնակարաններում կատարված խուզարկությունների վերաբերյալ
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները։
Հիշեցնենք՝ փաստաբան Արմեն Ֆերոյանի փոխանցմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն, ըստ էության, փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։ Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...