Թրամփը գոռացել է Նեթանյահուի վրա․ «Գազայի սովը կեղծ չէ, ես ապացույցներ ունեմ»․ NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ բղավել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա, երբ վերջինս նրան ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովի մասին տեղեկություններն իբր չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի:
«Նեթանյահուն և նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր հեռախոսազրույց են ունեցել, որը վերածվել է գոռոցների՝ Սպիտակ տանը Գազայի մարդասիրական հիմնադրամի գործունեության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, որը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող օգնության մեխանիզմ է։ Նեթանյահուն հեռախոսով Թրամփին ասել է, որ Գազայում զանգվածային սովի մասին տեղեկատվությունը կեղծ է և հորինվել է Համասի կողմից։ Թրամփը ընդհատել է Նեթանյահուին և սկսել է գոռալ՝ ասելով, որ չի ուզում լսել, որ սովը կեղծ է, և որ իր օգնականները նրան ապացույցներ են ցույց տվել, որ այնտեղ երեխաները սովամահ են լինում», - հաղորդել է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Թրամփը կասկածի տակ է դրել Նեթանյահուի պնդումները՝ Գազայի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...