Լուկաշենկոն՝ Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցի ընթացքում հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ բանակցությունները կազմակերպելու պատրաստակամությունը։
Լուկաշենկոն կարծում է, որ նման բանակցություններին անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստվել։ Նա նաև կարծիք է հայտնել, որ նման բանակցությունները կարելի է անցկացնել Մինսկում։
Նրա խոսքերով՝ Պուտինը ուրախ կլիներ հանդիպել Թրամփին Բելառուսի մայրաքաղաքում։ Թրամփն էլ գոհ կլիներ այդ հանդիպմամբ։
«Ճիշտ է, պետք է նախապես պատրաստվել: Կցանկանա՞ք՝ ես կստանձնեմ դա։ Հանուն խաղաղության։ Եկեք սկսենք նախապատրաստվել, բայց կտեսնեք՝ ինչպես կվարվի Զելենսկին։ Նա կդիմադրի՝ «Ես կտրականապես դե՛մ եմ»», - ասել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...