Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում․ Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է
Թուրքիայի Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է երկու ուղղություններով՝ անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի վարչությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Չանաքքալե նահանգում տեղի ունեցած անտառային հրդեհների պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ հրդեհներից մեկը բռնկվել է Սարըջայելի բնակավայրի տարածքում։ Ուժեղ քամու ազդեցության տակ կրակը արագ տարածվել է մեծ տարածքի վրա, այդ թվում՝ գյուղատնտեսական հողերի վրա, և մոտեցել է հենց բնակավայրին։ Հրդեհը մարվում է, առաջացած ծուխը տարածվել է դեպի նեղուց։
Դարդանելի նեղուցը կապում է Եգեյան ծովը Մարմարա ծովի և Բոսֆորի միջոցով՝ Սև ծովի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Սևանից դեպի Երևան ավտոճանապարհը կաթվածահար վիճակում է
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Սևանից դեպի Երևան ավտոճանապարհը կաթվածահար վիճակում է։ Auroranews-ին Ճանապա...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...