Հնդկաստանը կհամագործակցի Ռուսաստանի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ․ փորձագետ
Հնդկաստանը հակված է համագործակցել Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե Միացյալ Նահանգների։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտի փորձագետ՝ Բալաջի Չանդրամոհանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հնդկաստանը պաշտպանական տեխնոլոգիաներ է ստանում և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից։ Մենք դա անում ենք, քանի որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները մեզ չեն տրամադրում այն տեխնոլոգիաները, որոնք մեզ անհրաժեշտ են։ Միևնույն ժամանակ, ռուսները մեզ տրամադրում են այն տեխնոլոգիաներն, որոնք իսկապես անհրաժեշտ են մեր պաշտպանության համար։ Այսպիսով, մենք պետք է նախապատվություն տանք Ռուսաստանին, երբ խոսքը վերաբերում է մեր սեփական պաշտպանական առաջնահերթություններին», - ասել է նա։
Խոսելով ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանին կործանիչներ և F- 35-ներ մատակարարելու առաջարկի մասին՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանն արդեն իսկ Հնդկաստանին մատակարարել է կործանիչներ, և Դելին չի պատրաստվում հրաժարվել դրանցից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...