Ռուսաստանը մինչև տարեվերջ կձևավորի ևս 10 դիվիզիա
Ուկրաինան այլընտրանք չունի, քան շարունակել զորահավաքը, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ նշելով, որ Ռուսաստանի համար կռվողների թիվն ամսական աճում է 9000-ով։
Կիևի տվյալներով՝ Ռուսաստանը ամսական 9000-ով ավելացնում է Ուկրաինայի դեմ կռվողների թիվը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության նպատակը մինչև ընթացիկ տարվա վերջ տասը նոր դիվիզիաների ստեղծումն է։
Ըստ նրա, դրանցից երկուսն արդեն ձևավորվել են: Այս մասին Սիրսկին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գործունեության արդյունքների վերաբերյալ խորհրդակցությունից հետո:
«Ռուսական զորակազմի աճող թվաքանակի ֆոնին Կիևn այլ ելք չունի, քան շարունակել մոբիլիզացիայի միջոցառումները, բարելավել մարտական պատրաստվածությունը, ուժեղացնել մեր զորքերի անօդաչու բաղադրիչը», - նշել է Սիրսկին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...