Ուկրաինայում հրադադարի հասնելու 10-օրյա հետհաշվարկը սկսվում է այսօրվանից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը չի արձագանքել ուկրաինական հակամարտության կարգավորման համար իր կողմից սահմանված 10-օրյա ժամկետին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահին։
«Արձագանք չի եղել։ Դա հիասթափեցնող է», - ասել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մաքսատուրքեր սահմանել, եթե Ուկրաինայի շուրջ բանակցությունները ձախողվեն, սակայն կասկածում է դրանց արդյունավետությանը Ռուսաստանի դեմ։ Ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանին ԱՄՆ-ի կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը լրանալու է 10 օրից, հետհաշվարկը սկսվում է այսօրվանից։
Հուլիսի 28-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ որոշել է կրճատել Ուկրաինայում հրադադարի հասնելու ժամկետը մինչև 10-12 օր։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «չկա որևէ պատճառ սպասելու» մինչև սեպտեմբերի 3-ը, քանի որ Միացյալ Նահանգները բանակցություններում որևէ առաջընթաց չի տեսնում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Հայաստանի համը կմնա բերաններում. Չախոյանը` Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելու մասին
Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այս մասին ֆեյսբո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...