Մինսկում` բելառուսական ՀՕՊ-ն անհայտ ծագման ԱԹՍ է ոչնչացրել
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Մինսկում՝ Ֆրունզենսկի շրջանում, անօդաչու թռչող սարքը հարվածել է Մատուսևիչի փողոցի տներից մեկին, այնուհետև ընկել է կայանված մեքենայի վրա և պայթել։ Դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրել է տեղի բնակիչներց մեկը, հաղորդում է «Զերկալոն»։
Ականատեսների վկայությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:00-ի սահմաններում:
Նշվում է, որ անհայտ ծագման ԱԹՍ-ն ընկել է այն տան բակն, որում մանկապարտեզ է գտնվում, ինչը լրացուցիչ մտահոգություններ է առաջացրել տարածքում անվտանգության վերաբերյալ։
Տեղական իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: Պաշտոնական աղբյուրներում նույնպես միջադեպի մասին տեղեկություններ չկան: Այնուամենայնիվ, հայտնի է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար խախտում են Բելառուսի օդային տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը
Դատարանը որոշում է հրապարակել վարչապետի ավտոշարասյան ընթացքի ժամանակ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով։Ըստ որի՝...