Քրեական գործ չկա, իրավական աբսուրդ է. փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի վարույթի մասին
Սամվել Կարապետյանի գործը մի առանձնահատկություն ունի, այստեղ ընդհանարպես քրեական գործ չկա: Այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթի մասին։
Նա նշել է, որ Կարապետյանին մեղսագրում են արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։
«Սա իրավական աբսուրդ է։ Բայց իհարկե, աբսուրդն ունի ակունք, որտեղից ձևավորվեց այս աբսուրդը։ Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թ. հունիսի 17-ին»,- ասել է փաստաբանը:
Վերջինս հավելել է, որ ակնհայտ է, որ այս ամենը ստեղծշվեց նրանից ելնելով, որ սամվել Կարապետյանն արտահայտեց իր վերաբերմունքը մեր եկեղեցու, Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։
«Սա նույնպես աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ասեմ ավելին, դրա հետ համաձայն է նաև քննիչը»,- ասել է Վարդևանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կազատվեն աշխատանքից և կդատվեն. Փաշինյանի գրառումը
Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քա...
Անհետաձգելի քննչական գործողություններ՝ «Տաշիր գրուպ» գրասենյակում
«Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են սկսվել: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել...
Հուսանք ահաբեկչության խրախուսման փորձ չէր. Կոնջորյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են...
Իրավիճակը մտահոգիչ է. դժվար թե դա Հայաստանին օգուտ տա. Լավրով
Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է: Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները մտահոգում են...