
Արաղչին Պուտինին կփոխանցի Խամենեիի նամակը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պետք է Խամենեիի նամակը փոխանցի Պուտինին՝ խնդրելով վերջինիս աջակցությունը։ Իրանը մինչ այժմ տպավորված չէ Ռուսաստանի աջակցությամբ, երկիրը ցանկանում է, որ Պուտինը ավելին անի Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ պաշտպանելու համար: Հայտնում են Reuters-ից։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելը հրապարակայնորեն շահարկում են Խամենեիի սպանության և ռեժիմի փոփոխության մասին, մի քայլ, որից Ռուսաստանը ևս վախենում է և որը կարող է Մերձավոր Արևելքը անդունդը խորտակել:
Հիշեցնենք՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկուշաբթի օրը Մոսկվա է ուղարկել իր արտաքին գործերի նախարարին՝ խնդրելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանից լրացուցիչ օգնություն խնդրել Իսլամական Հանրապետության համար։