Մանրամասներ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին պայթյունից
Հունիսի 13-ին՝ ժամը 13:25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է գազալցակայանի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի աշխատակիցը (Ն․ Խ․, ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
Վնասված տանիքներ, տապալված ծառեր. քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր
Գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր․ բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագա...
ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել այսօրվա ուժգին քամիների վնասներից
Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ...
Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն աճում է
Հնդկաստանի արևմուտքում Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռի կործանման հետևանքով ավելի քան 310 մարդ...
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության...