
Ջալալ Հարությունյանի փաստաբանը դատավորին մեղադրել է ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ բողոքների ըստ էության քննությունը։
Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանն այսօրվա նիստում պահանջեց բեկանել դատական ակտը և կայացնել արդարացման դատական ակտ։ Նա դատավորին փաստացի մեղադրեց դատավարական նորմեր խախտելու և ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ։
Հիշեցնենք` որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։
Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա, ու տուժող ծնողները ահազանգում են, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։