Ինչ փոփոխություններ են նախատեսվում «Լեզվի մասին» օրենքում
«Սա մի խնդիր է, որի կարգավորման բացակայության ազդեցությունը մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում առաջ եկող գործնական հարցերով, որոնք պետության համար ռազմավարական ուղղություններում կարող են նույնիսկ որոշակի խոչընդոտներ առաջացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում:
Նա ներկայացրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ավելի վաղ հավանության էր առաջացել ՀՀ կառավարության նիստում:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները կարևոր են և ուղղված են լեզվի կանոնակարգմանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Նախարարի դիտարկմամբ՝ կարևորագույն հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնավորումը։
Առաջարկվող նախագծով փոփոխություն է իրականացվում նաև «գրական հայերենի կանոնարկում» հասկացության սահմանման մեջ՝ բացի նախկինում գործող սահմանումից ներառելով նաև «գործող զուգաձև կիրառությունների միօրինականացում» արտահայտությունը:
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ հաջորդ փուլում «Լեզվի մասին» օրենքում շատ ավելի մեծածավալ փոփոխություններ են իրականացվելու, որը բխելու է լեզվական քաղաքականության հայեցակարգից։ Անդրադառնալով նախորդ տարվանից մեկնարկած նախաձեռնություններին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ աշխատանքներ են իրականացվում «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դրոշով անօդաչու թրչող սարք` Խերսոն քաղաքի շենքի տանիքին
Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի անձնակազմը Ռուսաստանի օրը պետական դրոշը հասցրել է Ուկրաինայի վերահսկողու...
Երևանում կարգելվի վերակառուցել հին շենքերը. Ավինյան
Երևանի հին շենքերի սեփականատերերին կպարտավորեցնեն պահպանել դրանց պատշաճ տեսքը: Մասնավորապես կարգելվի վերակառուցել ա...
Ջալալ Հարությունյանի փաստաբանը դատավորին մեղադրել է ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջ...
Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար Է հասել ՌԴ. փոխնախարար
Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ–ու...