Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար Է հասել ՌԴ. փոխնախարար
Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։
Խոջոյանը նշել է, որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա ապրիլից և մինչ օրս այն նախարարության ուշադրության կենտրոնում է. գրեթե ամենժամյա կտրվածքով իրենք կապի մեջ են գործարարների հետ:
«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա, որից 391 դեկլարացիա արտահանված է համարվում, այսինքն` դա կազմում է մոտավորապես 70 տոկոսը»,– նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով` սա նշանակում է` եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ փոփոխություններ են նախատեսվում «Լեզվի մասին» օրենքում
«Սա մի խնդիր է, որի կարգավորման բացակայության ազդեցությունը մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում առաջ եկող գործնական հարց...
Որ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն է արգելվել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերա...
Երևանում կարգելվի վերակառուցել հին շենքերը. Ավինյան
Երևանի հին շենքերի սեփականատերերին կպարտավորեցնեն պահպանել դրանց պատշաճ տեսքը: Մասնավորապես կարգելվի վերակառուցել ա...
Ջալալ Հարությունյանի փաստաբանը դատավորին մեղադրել է ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջ...