
Ըստ IQ-ի միջին ցուցանիշի որերորդ հորիզոնականում է Հայաստանը

Average IQ by country կազմակերպությունը ներկայացրել IQ-ի միջին ցուցանիշը ըստ երկրների, որը թարմացվել է 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Այս հետազոտությունը հիմնված է ամբողջ աշխարհում 1,352,763 մարդկանց տվյալների վրա, ովքեր 2024 թվականին այս կայքում նմանատիպ IQ թեստ են անցել: Կան երկրներ, որոնք հանվել են ցուցակից՝ ոչ լիարժեք տվյալներ տրամադրելու պատճառով:
Երկրների միջին IQ-ն, ընդհանուր առմամբ, ավելի բարձր է Արևելյան Ասիայում, Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Օվկիանիայում, Հյուսիսային Ամերիկայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Այն մոտ է համաշխարհային միջին ցուցանիշին։ Մինչդեռ Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում այս ցուցանիշը միջինից ցածր է:
Հավելենք՝ առաջին տեղում Չինաստանն է, Հայաստանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականում։