
Անձրև և ամպրոպ. եղանակը` Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում ևս սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մայիսի 28-ի ցերեկը կլինի 27-29 աստիճանի տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։