Ջո Բայդենի մոտ քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել. Թրամփի արձագանքը
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Բայդենի գրասենյակին։
«Անցյալ շաբաթ նախագահ Ջո Բայդենը հետազոտվել է շագանակագեղձում հանգույցի հայտնաբերման կապակցությամբ այն բանից հետո, երբ զգացել է միզարձակման աճող ախտանշաններ: Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը բնութագրվում է Գլիսոնի սանդղակով 9 միավորով (5-րդ խումբ)՝ ոսկրային մետաստազներով»,-ասվում է նախագահի անձնական գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է. «Թեև սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, ըստ երևույթին, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս արդյունավետ բուժել այն: Նախագահը և նրա ընտանիքն իրենց բժիշկների հետ միասին քննարկում են բուժման տարբերակները»։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է լուրին և գրառում կատարել` նշելով, որ տխրությամբ է ընդունել Ջո Բայդենի հիվանդության մասին լուրը։
Թրամփը իր և կնոջ անունից աջակցություն է հայտնել Բայդենների ընտանիքին և հույս հայտնել, որ Ջո Բայդենի բուժումը հաջող կընթանա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...
ՊԵԿ-ը՝ ՔԿ շենքից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճա...