ՔԿ նախագահն անդրադարձել է Արցախցի երիտասարդի հետ կապված միջադեպին
ՀՀ Քննչական կոմիտեն դեռևս քրեական գործ չի հարուցել ոստիկանության Վանաձորի բաժնում արցախցի երիտասարդին ենթադրյաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
ՔԿ նախագահի խոսքով՝ դատաբժիշկները տուժող Տիգրան Ուլուբաբյանի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել, սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։
«Միջադեպը լայն արձագանք է ստացել, բայց այս փուլում ոստիկանության աշխատակիցների դեմ գործ հարուցելու հիմքեր չկան»,-նշել է նա:
Պողոսյանը հավելել է, որ ինքը և ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը բազմիցս հանդիպել են Ուլուբաբյանի հետ: Հետաքննության ընթացքում նաև առերեսումներ են կատարվել նրա և ոստիկանների միջև։
Փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վանաձորում բնակարանի վրա հարձակվել են երկու զինված դիմակավորված անհայտ անձինք։ Սպառնալով սպանել 28-ամյա կնոջն ու նրա երեխային՝ նրանք տարել են ոսկյա զարդերը։ Կնոջը կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու, և նա Ուլուբաբյանին խնդրել է ուղեկցել իրեն։ Վերջինիս խոսքով՝ տեղամասում իրեն կոպիտ ձևով հարցաքննել են, իսկ հաջորդ օրը նորից են կանչել ու ծեծի ենթարկել՝ մի քանի ժամ պահելով բաժանմունքում:
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
ՆԳՆ-ն՝ ոստիկանների կողմից ձերբակալված կնոջը խոշտանգելու և նվաստացնելու լուրերի մասին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք...
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում
Երկու ուղևորատար ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք...
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...