Տնտեսություն
Տնտեսական լարվածությունից հետո առաջին անգամ Չինաստանն ու ԱՄՆ-ն բանակցում են
Ժնևում մեկնարկել են Չինաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև առևտրային հարցերի կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Չինաստանի փոխվարչապետ Հե Լիպենգը այսօր վաղ առավոտյան հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ:
Սա երկու գերտերությունների միջև առաջին հանդիպումն է շաբաթներ շարունակված լարվածությունից հետո, որը հանգեցրեց աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերի 100%-ից ավելի բարձրացմանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են «արդար» գործարք կնքել երկրների միջև առևտրի վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Տնտեսություն բաժնից
«Ազիմուտ» ավիաընկերությունը ահազանգում է Ռուսաստանում ավիավառելիքի ճգնաժամի մասին
ԱՄՆ-ում Թրամփի նոր օրենքից հետո 4.7 միլիարդ մարդ կորցրել է սննդային անվճար աջակցությունը
5.0
Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում սահմանափակվել է բենզինի վաճառքը
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
5.0