Հրապարակվել են Հայաստանում զբոսաշրջության ամենահայտնի ուղղությունները
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականին զբոսաշրջային օպերատորների կամ գործակալությունների կողմից կազմակերպված շրջագայությունների շրջանակում Հայաստանի ամենատարածված ուղղությունները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ըստ պաշտոնական տվյալների՝ ամենաշատ այցելություններն իրականացվել են Գառնի–Գեղարդ ուղղությամբ. այստեղ այցելել է 34,667 զբոսաշրջիկ։
Երկրորդ տեղում է մայրաքաղաքը․ 20,159 զբոսաշրջիկ նախընտրել է շրջել Երևանում։
Երրորդը Սևանն ու Դիլիջանն են․ ավելի քան 19,000 զբոսաշրջիկ հետաքրքրվել է այս ուղղություններով։
Հայտնի տուրիստական ուղղությունների թվում են նաև Տաթևը, Խոր Վիրապը, Էջմիածին–Զվարթնոցը, Ծաղկաձորը, Գյումրին և Արենին։
Ի տարբերություն այս տարածված ուղղությունների՝ Ջերմուկը գրանցել է միայն 4,327 այցելու, ինչը այն դարձրել է զբոսաշրջիկների կողմից ամենաքիչ այցելված վայրերից մեկը։ Ավելի քիչ այցելություններ են գրանցվել միայն Օշականում և Խնձորեսկում։
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
ՆԳՆ-ն՝ ոստիկանների կողմից ձերբակալված կնոջը խոշտանգելու և նվաստացնելու լուրերի մասին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք...
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում
Երկու ուղևորատար ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք...
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...