Իրավիճակը Իսպանիայում` էլեկտրաէներգիայի անջատումից հետո
Իսպանիայում էլեկտրաէներգիայի մատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է զանգվածային անջատումներից հետո։ Այս մասին հայտնել են Ազգային էլեկտրացանցը կառավարող Red Eléctrica ընկերությունում:
«Թերակղզում էլեկտրաէներգիայի պահանջարկի 99,16% - ը վերականգնվել է։ Էլեկտրահաղորդման ցանցի ենթակայանների 100% - ն աշխատում է», - հայտնել Է ընկերությունը X սոցցանցում:
Հիշեցնենք՝ այս երկուշաբթի Իսպանիայի գրեթե ողջ տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել: Էլեկտրացանցերի օպերատոր Red Eléctrica ընկերությունը հայտնել է, որ վերականգնման համար կպահանջվի մինչև տասը ժամ: Խափանումներ եղել են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Անդորրայում։
Երկրում ստիպված էին դադարեցնել երկաթուղային բոլոր փոխադրումները։ Դա ազդել է նաև այն քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա, որտեղ լուսացույցները չեն աշխատել: Սուպերմարկետներում հերթեր են գոյացել, իսկ մարդկանց ստիպված են եղել փրկել արգելափակված վերելակներից։ Երկրի բոլոր ատոմակայաններն անվտանգ դադարեցվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...
Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, հիմնարար լուծումներ ենք տալիս․ Ավինյան
«Նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ են արվել Երևանում: Այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել»: Այս...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...