Շենգավիթ վարչական շրջանը՝ պատշգամբի փլուզման և կնոջ ցած ընկելու դեպքի մասին
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցի համար 66 շենքում պատշգամբը փլուզվել ու քաղաքացին ընկել է ցած, որի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին ասվում է «Շենգավիթ վարչական շրջան»-ի տարածած հայտարարության մեջ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և հետագայում նմանատիպ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով՝ Շենգավիթ վարչական շրջանը քաղաքացիներին կրկին անգամ իրազեկում է՝ բազմաբնակարան շենքերի պատշգամբները հանդիսանում են բնակարանի սեփականատիրոջ սեփականությունը և դրա պահպանման, վերանորոգման աշխատանքները պետք է իրականացնի բնակարանի սեփականատերը։
«Միաժամանակ հայտնում ենք, որ վարչական շրջանի կողմից, որպես բարի կամքի դրսևորում, յուրաքանչյուր տարվա ծրագրերով իրականացվում են վթարային պատշգամբների վերանորոգման և ամրացման աշխատանքներ՝ սահմանափակ քանակությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու ընկել է ցած. նա տեղափոխվել է հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, հիմնարար լուծումներ ենք տալիս․ Ավինյան
«Նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ են արվել Երևանում: Այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել»: Այս...
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...