Խնդրում եմ գնալ Կիրանց. Փաշինյան
Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ Ակյս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։
Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է ևս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ և տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը Հ...
Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը
Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: Ընտրություններում ընդդի...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...