Սամվել Շահրամանյանը դուրս է եկել ցուցարարների մոտ․ մանրամասներ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ Արցախի ներկայացուցչության դիմաց ու ակցիա անողներին հայտնեց, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այն, ինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։
«Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Վերջերս հորդորել ենք իրավապահ մարմիններին` ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,- հայտարարել է նա։
Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին միանալու պահանջին, Շահրամանյանն ընդգծեց, որ դրա կարիքը չկա, քանի որ այն քաղաքացիական ակցիա է։ Վստահեցրեց` ողջունում է հանրային ճնշումն իրավապահ համակարգի նկատմամբ, որպեսզի հարցին լուծում տրվի։
Հիշեցնենք՝ Արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության առջև` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից քաղաքացիներին վերադարձնել, իրենց խոսքով, Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։