Վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է․ Միրզոյան
Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին: Այս մասին, Արարատ Միրզոյանն ասել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում:
«Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ամբողջ սահմանի բացումը։ Մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը: Խոսքը լայնածավալ առևտրի մասին է: Քննարկել ենք նաև որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ»,- ասել է ԱԳ նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ անդրադարձել են նաև միջազգային ֆորումներում համագործակցության թեմային։
«Որովհետև իրականությունը ցույց է տալիս, որ երբեմն, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, մերձավորարևելյան խնդիրներին, մեր հայացքները, մեր ընկալումները ավելի մոտ են, քան կարելի է ենթադրել», - հավելել է նա:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «օդային տարածքի օգտագործումը», և երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիկան սահմանային անցակետի և Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ։
Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ որոշ ոլորտներում առաջընթացը կանգ է առել:
«Մենք պայմանավորվածություն ունեինք սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Ցավոք , այս պայմանավորվածությունը դեռևս կյանքի չի կոչվել»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...