Թրամփի քաղաքականությունը մեծացնում է այդ ռիսկը․ Մերց
Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալիստական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը մեծացնում է նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ռիսկը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես միշտ ասել եմ՝ հաջորդ ֆինանսական ճգնաժամը հաստատ կգա։ Մենք պարզապես չգիտենք, թե երբ և ինչ պատճառներով: Նախագահ Թրամփի քաղաքականությունը մեծացնում է այն ռիսկը, որ հաջորդ ֆինանսական ճգնաժամը սպասվածից շուտ կգա: Մեզ՝ եվրոպացիներիս, անհրաժեշտ է համոզիչ պատասխան տալ դրան»,- ասել է Մերցը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ ցանկանում է միասնական դիրքորոշումը համաձայնեցնել Եվրոպայում գործընկերների հետ: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է հանդես գա միասնական ճակատով, ցույց տա իր գործունակությունը և միևնույն ժամանակ վստահեցնի Վաշինգտոնին ԱՄՆ-ի հետ ամուր հարաբերությունների մեջ շահագրգռվածության մեջ:
Ընդ որում, նա հավելել է, որ Թրամփը մասամբ ճիշտ է ԵՄ-ին քննադատելիս, առաջին հերթին պաշտպանական ծախսերի ցածր լինելու հարցում:
«Մենք չափազանց երկար ժամանակ երթևեկել ենք առանց վճարելու՝ ամերիկացիների հաշվին»,- նշել է Գերմանիայի կանցլերի թեկնածուն։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...