Ոչինչ կարևոր չէ, քանի դեռ չենք հասել նրան, ինչին ձգտում ենք․ Թրամփ
Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ոչինչ կարևոր չէ, քանի դեռ չենք հասել նրան ինչին ձգտում ենք, այդ իսկ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին։ Կարծում եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Օմանում իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների առաջին փուլի արդյունքները։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ միջուկային խնդրի շուրջ ամերիկյան և իրանական կողմերի բանակցություններն անցել են կառուցողական, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։
«Քննարկումները շատ դրական և կառուցողական էին»,- ասվում է ԱՄՆ վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
Իրանական լրատվամիջոցները նույնպես հաղորդում են, որ Արաղչին, իր հերթին, ասել է, որ «բանակցություններն անցել են միանգամայն հարգալից, հանգիստ և կառուցողական մթնոլորտում»։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...