Թեհրանը հաղթող դուրս կգա. Իրանի ԱԳՆ
Իրանը օգուտ կստանա Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններից, նույնիսկ եթե խորհրդակցությունները ձախողվեն։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը։
«Նույնիսկ եթե Մասկատի բանակցությունները ձախողվեն կամ շարունակություն ունենան, իսկ գուցե նույնիսկ հաջողությամբ ավարտվեն, ինչը քիչ հավանական է, դրանցից հաղթող դուրս կգան Իրանն ու իրանցի ժողովուրդը, քանի որ Թեհրանը պահպանել է իր արժանապատվությունը՝ պնդելով անուղղակի բանակցությունները», - գրել Է նա X սոցիալական ցանցի իր էջում:
Այսօր Օմանում ընթանում է Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների առաջին փուլը: Հիմնական բանակցողներն են Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կընթանան Մասկատի միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...