Հենց նույն օրը պատրաստ ենք ստորագրել այդ որոշումը․ Միրզոյան
Պաշտոնական Երևանը պատրաստ է քննարկումներ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի շուրջ։ Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ Անթալիայի ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։
«Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծենք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որ փաստաթուղթը պետք է լինի առաջինը: Եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, եկեք ստորագրենք ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման մասին համատեղ հայտարարություն, եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը»,- նշեց Միրզոյանը։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...