Այդ հարցը պետք է մնա օրակարգում․ Ուկրաինայի ԱԳՆ
Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չպետք է դուրս գա միջազգային հարաբերությունների օրակարգից։ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
«Մեր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը տրանսատլանտյան անվտանգության խնդիր է։ Դա նաև մեր երկրի ներդրման մասին է։ Ի վերջո, այս պահին Ուկրաինան ամենօրյա մարտական փորձով օժտված 110 բրիգադ ունի։ Դա իրական ներդրում է ապագա տրանսատլանտյան անվտանգության ապահովման գործում», - հայտարարել է Անդրեյ Սիբիգան։
Ուկրաինայի ԱԳ նախարարը հավելեց՝ Կիևի ռազմական ներուժի օգտագործումը դաշինքի համար «Քիչ ծախսատար կլինի քան մյուս տարբերակները»։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...