
Ողորմած Թրամփ, ժամանակը չէ, որպեսզի իրական պատվիրատուները պատժվեն․ Մեդվեդև

ԱՄՆ-ի համար ամոթալի է այն իրավիճակը, երբ սկզբում Վաշինգտոնը հովանավորում է Կիևին, իսկ հետո ամերիկացիները փորձում են Ուկրաինայում զենք գնել իրենց ապագա նախագահին սպանելու համար, արդյոք ժամանակը չի, որպեսզի իրական պատվիրատուները պատժվեն։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ֆոքս Նյուզ-ի հրապարակումն այն մասին, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ռայան Ուեսլի Ռութը փորձել է հրթիռ գնել Ուկրաինայից, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«ԱՄՆ-ն հարյուրավոր, միլիարդավոր դոլարներ է ծախսել Կիևին օգնելու համար։ Հիմա ամերիկացի հիմարները բանդերականներից զենք են գնում, որպեսզի սպանեն իրենց նախագահին։ Ինչ ամոթ է։ Աու, ողորմած Թրամփ, արդյոք ժամանակը չէ պատժել մահափորձի իրական պատվիրատուներին»,- գրել է Մեդվեդևը։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռութը մի քանի անգամ կապվել է Ուկրաինայի զինված ուժերի հետ և 2022 թվականից հետո ուղևորություններ կատարել Ուկրաինա: