Նրա քայլերը խոստումնալից են, բայց դա դեռ վերջը չէ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այնպիսի արևմտյան կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու անհրաժեշտության մասին, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Transparency International-ը, որոնք Ռուսաստանում նույնպես ճանաչվել են որպես անցանկալի կազմակերպություններ։ Այս մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով Բաքվում, «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Նախագահ Թրամփի ձեռնարկած քայլերը շատ խոստումնալից են, բայց դա դեռ վերջը չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն հսկաներից մեկն է և այն ամբողջովին կոռումպացված կազմակերպություն է։ Ազատություն և Ամերիկայի ձայն ռադիոկայանների գործունեությունը կասեցվել է, բայց դա բավարար չէ։ Անհրաժեշտ է կանխել այնպիսի ինստիտուտների գործունեությունը, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Transparency- ն, որոնք ծառայում են քաղաքական թշնամանքի», - ասել Է Ալիևը։
Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել բյուրոկրատիայի դեմ պայքարի համար մի քանի գերատեսչությունների աշխատակիցների գործառույթների և աշխատանքի առավելագույն կրճատման մասին։
Թրամփի որոշման համաձայն՝ որոշ պետական կազմակերպություններ ստիպված կլինեն կրճատել իրենց գործառույթներն ու աշխատակիցների գործունեությունը՝ հասցնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված նվազագույն մակարդակի:
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...