Իրավիճակը չի կայունանա, այլ կվատանա․ Զախարովա
Իրանի միջուկային ծրագրի շուրջ և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում իրավիճակը վատթարանում է Արևմուտքի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը տարիներ շարունակ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։ Ցավոք, իրավիճակը չի կայունանում, այն վատանում է Արևմուտքի ապակառուցողական դիրքորոշման պատճառով», - ասել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ նշելով, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, իսկ ԱՄՆ-ն մտադիր է դա թույլ չտալ:
Հավելենք,որ Իրանի գործադիր իշխանության ներկայացուցիչները, չնայած միջուկային աջակցության միջոցներ ձեռք բերելու մի շարք պատգամավորների կոչերին, հայտարարել են, որ Թեհրանը չի ծրագրում միջուկային զենք ստեղծել:
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...