Դա թելադրանք է, որը մենք չենք ընդունում․ Արաղչի
Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Բանակցությունների ձևի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու միջոցով: Դա թելադրանք է: Միջնորդներով բանակցությունները կարող են երաշխավորել իսկական և օգտակար երկխոսություն: Եվ մենք ոչ մի համաձայնություն չունենք՝ այնուհետև դրանք վերածելու ուղիղ բանակցությունների»,- ասել է Արաղչին։
Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ ապրիլի 12-ին Թեհրանը և Վաշինգտոնը բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր Օմանում կայանալիք բանակցությունների մասին, բայց դրանք բնութագրել էր որպես ուղիղ բանակցություններ։
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...