Audi-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտահանումն ԱՄՆ

Գերմանական Audi ավտոարտադրողը դադարեցնում է մեքենաների մատակարարումները ԱՄՆ՝ ամերիկյան տուրքերի ներդրման պատճառով, հայտնում է Spiegel-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։


«Ապրիլի 2-ից հետո Միացյալ Նահանգներ ժամանած բոլոր մեքենաներն առայժմ պետք է պահվեն և չեն փոխանցվի դիլերներին»,- գրում է Spiegel-ը։


«Ավտոարտադրողը խորհուրդ է տվել դիլերներին, որ նրանք պետք է կենտրոնանան իրենց պաշարների կրճատման վրա: Audi-ն ԱՄՆ-ում ներկայումս ունի ավելի քան 37,000 մեքենա, որոնք չեն ազդի նոր սակագների վրա և, հետևաբար, կարող են վաճառվել»-, ասել է Audi-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով, դա կբավականացնի մոտ երկու ամիս։


Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, Audi-ն սեփական արտադրություն չունի ԱՄՆ-ում, բոլոր մեքենաները պետք է ներկրվեն։ ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող Audi Q5-ն արտադրվում է Մեքսիկայի գործարանում, մնացած մեքենաներն արտադրվում են Գերմանիայի, Հունգարիայի և Սլովակիայի գործարաններում: