Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ վաղը կայանալիք հանդիպման մասին

Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է վաղը կայանալիք հանդիպման մասին, հայտնում է armsport.am-ը։


«Վրաստանի հավաքականին հանդիպել եմ դեռ Հունաստանի հավաքականը գլխավորելիս։ Վերջին տարիներին թիմը մեծ առաջընթաց է գրանցել, մասնակցել են Եվրո-2024-ին։ Բավականին բարդ մրցակից է։ Մեզ համար սա լավ մարտահրավեր է, թե ինչպես այսպիսի փոքր երկիրը կարող է հասնել այդպիսի հաջողության։


Իրականում շատ քիչ ժամանակ կա։ Բայց այս ընթացքում տեսել եմ մեծ նվիրվածություն և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից:


Մենք արդեն երեք-չորս շաբաթ է գտնվում ենք այստեղ, բավականին շատ ՀՊԼ-ի հանդիպումներ ենք դիտել։ Կարող եմ ասել՝ բացել ենք հավաքականի դռները բոլորի համար, որոնք արժանի են հանդես գալ հավաքականում։ Շարունակելու ենք մեր դիտակետում պահել այս ֆուտբոլիստներին։


Փորձելու ենք ավելի լավ ծանոթնալ հայկական ֆուտբոլին։ Իսկ հավաքների ընթացքում պետք կենտրոնացած լինենք հենց հավաքների վրա։ Հաճույք եմ ստացել՝ դիտելով ՀՊԼ-ի որոշ հանդիպումներ։


Մեր ընդհանուր, հիմնական նպատակն ԱԱ-ի ընտրական փուլին լավ պատրաստվելն է, իսկ կարճաժամկետ նպատակը՝ արդեն հանդիպում ունենք վաղը, փորձենք լավ հանդես գալ։


Ցավոք, վաղվա հանդիպմանը մեզ չեն կարող օգնել Սպերցյանն ու Սելարայանը, բայց սա լավ հնարավորություն է մյուս ֆուտբոլիստների համար՝ դրսևորելու իրենց։


Ինչ վերաբերում է լեգիոներների սահմանափակմանը ՀՊԼ-ում, կարծում եմ՝ դեռ վաղ է ենթադրություններ անել։ Կարող եմ ասել՝ աջակցում եմ այն գաղափարին, որ հնարավորինս ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղաժամանակ ստանան և մասնակցեն ՀՊԼ-ի հանդիպումներին»,- ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը։

Քաղաքականություն