Նոբելյան մրցանակի դռնից, բռնում ու հետ ենք բերում Հայաստան․ Փաշինյան
«Լույս» հիմնադրամի պարագայում կրթաթոշակառուների շուրջ 20 տոկոսն է ընդամենը, որ վերադարձել է և որևէ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով մանրամասներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով, այդ թեմային ասել է․
« «Լույս» հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20 տոկոսն է Հայաստան ետ վերադարձել, հետևաբար, ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո, մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Սա փաստ է, որի հետ պետք է առնչվենք, պատճառների մեջ չեմ խորանում, բայց մենք նման խնդիրների չենք անդրադառնում, սակայն պետք է հասկանալ, թե սա ինչ երևույթ է։ Պայմանագիր է կնքվում, գնում են սովորում, ու էլ չեն վերադառնում»։
Վարչապետը վերջում նշեց, որ բազմիցս այս հարցը օրակարգ է մտել, բայց չի քննարկվել։
«Ավելի ճիշտ կլինի, երբ կոնկրետ ընկերություններ ունենան մասնագետների կարիք, այդպես փորձենք օգնել։ Մասնավորի նկատմաման ստանձնած պարտավորությունները ավելի դժվար է չկատարել, քան կառավարության։ Եվ եթե հիմա ձեռնարկենք քայլեր, որ այդ մարդիկ, ուսում ստանալուց հետո ետ վերադառնան Հայաստան, ես համոզված, ապազգային շարժում կսկսի, որ ՀՀ կառավարությունը չի թողնում, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների Նոբելյան մրցանակ ստանան և Նոբելյան մրցանակի դռնից, բռնում ու հետ է բերում Հայաստան»,- եզրափակեց իր ելույթը Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Նրանց իշխանության գալը եղել է վճարովի․ Զախարովա
Եվրամիության քաղաքական գործիչները սկսեցին հող կորցնել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դարձավ ԱՄՆ նախագահ: Այս մա...
Ճապոնիան հավանաբար հաջորդը կլինի․ Թրամփ
Ճապոնիան հավանաբար հաջորդն է։ Թրամփը մեղադրանքներով հարձակվել է ճապոնացիների վրա և քննադատել անվտանգության մասին համաձայ...