Թրամփը մեզ տալիս է անհրաժեշտ գործիքներ Իրանի դեմ պայքարելու համար․ Նեթանյահու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն օր ցույց է տալիս, որ Իսրայելի՝ երբևէ Սպիտակ տանը եղած ամենամեծ բարեկամն է: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին Իսրայելին ցուցաբերած անսասան աջակցության համար։ Վաշինգտոն կատարած իմ վերջին այցի ժամանակ ես ասացի, որ Դոնալդ Թրամփն ամենամեծ ընկերն է, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը։ Թրամփը ամեն օր ցույց է տալիս այդ բարեկամությունը։ Նա իր բարեկամությունը ցույց է տվել մեզ՝ ուղարկելով այն ամբողջ սպառազինությունը, որի ուղարկումը դադարեցվել էր Բայդենի օրոք»,- նշել է Նեթանյահուն:
Ըստ Իսրայելի վարչապետի՝ Թրամփն իրենց տալիս է այն գործիքները, որոնք անհրաժեշտ են Իրանի ահաբեկչական առանցքի դեմ աշխատանքն ավարտելու համար:
«Թրամփն իր բարեկամ լինելը ցույց է տվել՝ լիովին աջակցելով Իսրայելին և ճնշում գործադրելով ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու համար: Իսրայելն ընդունել է նախագահ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ծրագիրը՝ ժամանակավոր հրադադարը 50 օրով երկարաձգելու վերաբերյալ։ Այդ ընթացքում մենք կարող ենք քննարկել մշտական հրադադարի պայմանները, որոնք կդադարեցնեն պատերազմը Գազայում: Իսրայելն այս ծրագիրն ընդունել է, սակայն ՀԱՄԱՍ-ը մերժել է»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Նրանց իշխանության գալը եղել է վճարովի․ Զախարովա
Եվրամիության քաղաքական գործիչները սկսեցին հող կորցնել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դարձավ ԱՄՆ նախագահ: Այս մա...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...