Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկիից. Թրամփ
ԱՄՆ նախագահը Կոնգրեսում հանդես է եկել ուղերձով։ Նա հայտարարել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում նա հայտարարում է խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին: Այս մասին փոխանցում է bbc-ին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ևս խաղաղության պատրաստակամության մասին ահազանգեր են ստացվել։ «Այսօր ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է․ «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մերձեցնի կայուն խաղաղությունը։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները»,-ասել Է Թրամփը։
Նրա խոսքով՝ Զելենսկին նաև հայտարարել է «ցանկացած հարմար պահի» հանքային ռեսուրսների մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին:
Թրամփն ասել է, որ շնորհակալ է նամակի համար՝ հավելելով. «Միաժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և ստացել հզոր ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. Փաշինյան
Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հ...
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա. Սիմոնյան
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է, լրագրողների հետ զրույ...