
Զարեհ Սինանյանը՝ Սփյուռքի ամենավտանգված հայ համայնքների մասին

Հայրենադարձության միտումները վերջին 1,5 տարիների ընթացքում նույնն են. ասուլիսին նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ըստ նրա՝ 2022-2023 թթ-ին արձանագրվել էր կտրուկ աճ, որն ինչ-որ չափով կապված էր Ուկրաինա–ՌԴ առճակատման հետ։ Ըստ նրա՝ պարբերաբար լինում են որոշ տատանումներ՝ միջին արևելյան անկայունությամբ պայմանավորված։
Խոսելով վտանգված հայկական համայնքներից՝ Սինանյանը նշեց, որ եթե 2019-ին չէինք կարող ասել Ուկրաինայի համայնքը վտանգված է, այսօր արդեն ոչ միային վտանգված է, այլև լրջորեն վերափոխվել է․
«Այսիքն՝ 400 000-500 000 հայրերի մեծ մասը, որոնք բնակվում էին Ուկրաինայում այլևս այնտեղ չէ»։
Ամենավտանգված հայ համայնքները, ըստ նրա, շարունակում է մնալ Միջին Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում․ «Այնտեղ դեռ անկայուն է վիճակը»։
Սինանյանի խոսքով՝ Հայաստան արտահոսք կազմակերպելու ցանկություն կա, բայց խանգարող հանգամանքներ ևս կան։
«Այս պահին վտանգված լուրջ ճգնաժամային խնդիրներ ունենք Իսրայելի հետ, մանավանդ Երուսաղեմի խնդիրներով՝ Պատրիարքարանային տարածքների անհասկանալի փոխանցման և դատական գործընթացներով պայմանավորված։ Հիմա էլ Երուսաղեմի քաղաքապետարանն է հարկային պարտավորություններ ներկայացրել Պատրիարքարանին՝ պահանջելով կլորիկ գումար։ Չվճարման դեպքում պետությունը ֆինանսական պատժիչ քայլեր կանի։ Իսկ պարտքի փակումը գույքի, տարածքի միջոցով կարող է լինել։ Դա ճակատագրական կարող է լինել Երուսաղեմում հարյուրամյակներով հայկական ներկայության համար»։
Ըստ նրա՝ ՀՀ-ն որպես պետություն քիչ բան կարող է անել. «Պատկերացրեք՝ որքան դժվար է ՀՀ-ի համար, մի երկիր, որ նոր է սկսում Իսրայելի հետ դիվանագիատական հարաբերություններ հաստատել, ո՞նց կարող է ազդել այս ամենի վրա»։