Չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստում տալ․ Մարին Լե Պեն
Ֆրանսիան չի կարող Ուկրաինային օգնել, որպեսզի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Ինչպես նաև, Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը նույնպես հակասում է մեր շահերին։ Այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում հայտարարել է պատգամավոր Մարին Լե Պենը։
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, բայց դա պետք է արվի իրողությունների հիման վրա։ Առաջնահերթ հաշվի առեք մեր սեփական ազգային շահերը, այլ ոչ թե դատարկ հռետորաբանությունը։ Իրողություններն այնպիսին են, որ մենք չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստում տալ։ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, անշուշտ, հակասում է մեր շահերին, այն Ֆրանսիայի համար շատ թանկ կարժենա»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունից հետո ֆրանսիացի ֆերմերները կզրկվեն եվրոպական սուբսիդիաների զգալի մասից, որոնք բաժին կհասնեն իրենց ուկրաինացի գործընկերներին և նմանատիպ շատ այլ հանգամանքներ, որոնք հետագայում լուրջ խնդիրներ կստեղծեն Ֆրանսիայի համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Նրանց իշխանության գալը եղել է վճարովի․ Զախարովա
Եվրամիության քաղաքական գործիչները սկսեցին հող կորցնել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դարձավ ԱՄՆ նախագահ: Այս մա...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...