Այնպես չանցավ, ինչպես պետք էր. Զելենսկին՝ Թրամփի հետ վեճի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ ափսոսում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության համար։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Զելենսկու խոսքով՝ անցյալ ուրբաթ՝ փետրվարի 28-ին, Թրամփի հետ հանդիպումը «այնպես չի անցել, ինչպես պետք է լիներ»։
Զելենսկին նաև հավելել է, որ պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ խաղաղության հասնելու համար։ Նա նաև գրել է, որ «ժամանակն է ամեն ինչ շտկելու»։
Այնուամենայնիվ Զելենսկին իր գրառման մեջ ներողություն չի խնդրել ամերիկացի առաջնորդից, ինչպես ավելի վաղ պահանջել էր Սպիտակ տունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...