Ամերիկացի ուսանողները կձերբակալվեն կամ կհեռացվեն, ցույցերի կազմակերպիչները՝ կարտաքսվեն. Թրամփ
Ամերիկյան քոլեջները, դպրոցները կամ համալսարանները, որոնք թույլ են տալիս անօրինական բողոքի ցույցեր, կկորցնեն դաշնային ֆինանսավորումը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Պետության ղեկավարի խոսքով՝ ցույցերի կազմակերպիչները «կուղարկվեն բանտ կամ ընդմիշտ կարտաքսվեն այն երկիր, որտեղից նրանք եկել են»։ Ամերիկացի ուսանողները, հավելել է Թրամփը, «մշտապես կհեռացվեն կամ կձերբակալվեն»։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Նրա որոշմամբ՝ Կիևը չի ստանա այն զենքերը, որոնք արդեն գտնվում են եվրոպական տարածքում։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքերով, ամերիկյան կողմի հայտարարությունները հաստատում են լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Յասյոնոկ քաղաքի կենտրոնից ստացված հաղորդագրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...